Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 724-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2021 թվականի N 724-Ա

ՇՈՒՇԱՆ ԴԱՎԹԻ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի, հիմք ընդունելով թիվ ԵԷԴ/0580/02/11 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի փետրվարի 27-ի վճիռը՝ Աննա Սարիմանի Սիրադեղյանին անգործունակ ճանաչելու մասին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 2012 թվականի մայիսի 21-ի թիվ 12 որոշումը, Ջրվեժ համայնքի ղեկավարին կից Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 5 նիստի արձանագրությունը և հաշվի առնելով Շուշան Դավթի Սիրադեղյանի (ծնված՝ 1954 թվականի հունիսի 26-ին) դիմումը, որոշում եմ.

1.Թույլատրել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 7-րդ փողոցի թիվ 35 հասցեի բնակիչ Շուշան Դավթի Սիրադեղյանին՝ օտարելու նույն հասցեում բնակվող աղջկան՝ Աննա Սարիմանի Սիրադեղյանին (ծնված՝ 1973 թվականի մարտի 21-ին), ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 7-րդ փողոցի թիվ 35/1 հասցեի 305,0 քառ.մետր գույքի 1/4 բաժնեմասը նույնպես (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24072020-07-0177, տրված 2020 թվականի հուլիսի 24-ին, Ջրվեժ համայնքի ղեկավարի 2021 թվականի օգոստոսի 26-ի թիվ 643-Ա որոշում և «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականի օգոստոսի 20-ին սահմանված կարգով կազմված և հաստատված հողամասի բաժանման սխեմա):

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Շուշան Դավթի Սիրադեղյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 35

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner