Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 509-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2022 թվականի N 509-Ա

ՀԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Քրիստինա Ռոբերտի Պետրոսյանի (ծնված՝ 1977 թվականի օգոստոսի 11-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված 2022 թվականի մայիսի 16-ի դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնելու Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ փողոցի թիվ 7/32 հասցեում գտնվող հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 248,4 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված պարիսպը (հիմք՝ «Նարինե Առաքելյան» ՍՊԸ-ի կողմից 2022 թվականի մայիսի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022ED5KTS, մուտքագրված 2022 թվականի մայիսի 16-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «Նարինե Առաքելյան» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի՝ պարզվել է, որ Քրիստինա Ռոբերտի Պետրոսյանը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/32 հասցեում գտնվող հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող 19,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսքում և 229,2 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողում 2020 թվականին ինքնակամ կառուցել է պարիսպ՝ 10,9 քառ.մետր արտաքին մակերեսով (հիմք՝ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը՝ 2022ED5KTS):

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ և 50-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշումը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0323-0030 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի մի հատվածում՝ 19,2 քառ.մետր մակերեսով, 07-057-0323-0031 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մի հատվածում՝ 229,2 քառ.մետր մակերեսով, ինքնակամ կառուցված 10,9 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-057-0323-0030 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքից մի հատվածի՝ 19,2 քառ.մետր մակերեսով և 07-057-0323-0031 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողից մի հատվածի՝ 229,2 քառ.մետր մակերեսով,  նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հողերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 248,4 քառ. մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 3-րդ թաղամաս, թիվ 7/33:

3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/33 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 248,4 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված պարիսպը՝ 10,9 քառ.մետր արտաքին մակերեսով, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը):

4.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/33 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

5.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

6.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձ Քրիստինա Ռոբերտի Պետրոսյանին:

7.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 34

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner