Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, սուբվենցիոն միջոցների հաշվին համայնքում կատարվող շինարարական աշխատանքներին և առկա դիմումնեի և գրություններին:
Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես՝ -Աշխատանքները և մակագրվող գրությունները հնարավորության սահմաններում ժամկետներում պատասխանելուն: -Արդեն իսկ պատասխանված, սակայն համակարգում դեռևս չպակված գրությունները` զեկուցագրերը, սեղմ ժամկետում կատարելուն: -Աշխատանքների կատրման և այլ պարտականություններ տարբեր անձնաց միջև հավասարապես բաշխելուն:
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր. - Ձեռնամուխ լինել հարկերի հավաքման գործընթացին: - Տեղական տուրքերին վերաբերող վճարումները պահել ուշադրության կենտրոնում: - Հաշվետվություն ներկայացնել տարբեր համայնքներում առկա նստավայրերում աշխատողների կատարած աշխատանքային գործունեության և կատարած ծավալների մասին: - Զեկուցագիր ներկայացնել՝ առկա հաստիքների պահպանման, կրճատման կամ ավելացման անհրաժեշտության մասին:
3.«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին վերաբերող հարցեր: -Բնակչությանը հնարավորինս իրազեկել նոր կարգով իրականացվելիք աղբահանության վերաբերյալ: -Տրամադրել վերջնական այն հասցեները, որտեղ նախատեսվում են աղբամաններ տեղադրել: -Շենքային պայմաններից ելնելով՝ քննարկել որոշ աշխատակիցների Ձորաղբյուր և Զովք բնակավայրերի վարչական նստավայրերում աշխատանքը կատարելու հնարավորությունները: |