Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, սուբվենցիոն միջոցների հաշվին համայնքում կատարվող շինարարական աշխատանքներին և առկա դիմումնեին և գրություններին:
Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես՝ -Աշխատանքները և մակագրվող գրությունները սահմանված ժամկետներում պատասխանելու վերաբերյալ: -Արդեն իսկ պատասխանված, սակայն համակարգում դեռևս չպակված գրությունները` զեկուցագրերը, սեղմ ժամկետում կազմակերպելու մասին: -Աշխատանքների կատրման և այլ պարտականություններ տարբեր անձնաց միջև հնարավորինս հավասարաչափ բաշխելուն հետ կապված:
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր. - Տեղական տուրքերին վերաբերող վճարումները պահել ուշադրության կենտրոնում:
3.«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին վերաբերող հարցեր: -Շենքային պայմաններից ելնելով՝ քննարկել որոշ աշխատակիցների Ձորաղբյուր և Զովք բնակավայրերի վարչական նստավայրերում աշխատանքը կատարելու հնարավորությունները: |