Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2019 թվականի հունիսի 27-ին, «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծերը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 9-րդ փողոցի թիվ 12 հասցեի հարևանությամբ գտնվող 379,1 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի, Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0406-0017 կադաստրային համարի 1208,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է. 1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝
1)9-րդ փողոցի թիվ 12 հասցեի հարևանությամբ գտնվող 379,1 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:
2)07-042-0406-0017 կադաստրային համարի 1208,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասերի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: |