Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 115-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 3/19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 13 հասցեի բնակիչ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 406,2 քառ.մետր մակերեսով հողակտորի վարձակալության պայմանագիրը լուծելու և նշված գույքն իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18092014-07-0027, հաստատված 18-ը սեպտեմբերի 2014 թվականին):

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, 466-րդ հոդվածի առաջին մասի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 13 հասցեի բնակիչ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

1. Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի միջև 2014 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:

2.Թույլատրել համայնքի ղեկավարին` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 406,2 քառ.մետր մակերեսով հողակտորը՝ գնման նախապատվություն իրավունքով ուղղակի վաճառքի ձևով օտարելու կառույցն իրականացրած Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 4 270 706 (չորս միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր վեց), իսկ թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերի վաճառքի արժեքը՝ 1 190 989 (մեկ միլիոն իննսուն հազար ինը հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(65.50 Կբ)
(70.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner