Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԲԱՆԱԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 4/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Արմանուշ Սեդիկի Մարկոսյանը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)` 45,98 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 61,55 քառ.մետր) և այդ բնակելի տան սպասարկման 82,62 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորը իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06022020-07-0095, տրված 2020 թվականի փետրվարի 6-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4 հասցեի բնակիչ Արմանուշ Սեդիկի Մարկոսյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 45,98 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 61,55 քառ.մետր) որը կառուցվել է մինչև 2001 թվականը՝ նշված տան սպասարկման 82,62 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի հետ միասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական      N 19022020-07-0116, տրված 2020 թվականի փետրվարի 19-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի փետրվարի 3-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով Արմանուշ Սեդիկի Մարկոսյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 61,55 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 61,55 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 21,07 քառ.մետր մակերեսով հողամասը օրենքով սահմանված կարգով օտարել նրան՝ ուղղակի վաճառքի ձևով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner