Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, առանձին բնագավառներ համակարգող պատասխանատուներին և ՀՈԱԿ-ի իրավասությանը վերապահված հարցերին:
Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես՝ -Աշխատանքային կարգապահությանը վերաբերող: -Համայնքների կառավարման տեղեկատվական համակարգից սահմնված ճիշտ կարգով օգտվելուն: -Ավարտված գործերի վերաբերյալ զուկուցագիր չներկայացնելու մասին:
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր. - Տեղական տուրքերի հավաքագրումները կազմակերպել հավուր պատշաճի՝ անհրաժեշտության պարագայում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցել վարչական վարույթներ: -Կնքված վարձակալության վճարումները պատշաճ կարգով հավաքագրել և տվյալ բնագավառին վերաբերող թարմացումները պարբերաբար կատարել ՀԿՏՀ-ում:
3.«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին վերաբերող հարցեր: -Ըստ բնակավայրերի ներկայացնել աղբահանության գրաֆիկները՝ աղբահանությունը 2022 թվականի գարնաից առավել արդյունավետ իրականացնելու համար: -Անհրաժեշտությամբ պայմանավորված ներայացնել աշխատակիցների հաստիկացուցակներ՝ փոփոխություններով հանդերձ: -Աշխատավարձերի վերանայման նպատակով տրամադրել իրականացվող աշխատանքների մասին սպառիչ տեղեկատվություն:
4. Առանձին բնագավառներին վերաբերող հարցեր. -Խնամակալության հանձնաժողովի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել: -Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման նպատակով կատարել առանձին հաշվառումներ և դրաց հետ կապված վարել առանձնացված մատյան: |