Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 11-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 32,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 22,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Մայիս Վիկտորի Խաչատրյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 32,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 22,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 32,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 22,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մայիս Վիկտորի Խաչատրյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 32,7 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ամրակայված 22,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Մայիս Վիկտորի Խաչատրյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 528 975 (հինգ հարյուր քսանութ հազար ինը հարյուր յոթանասունհինգ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 72 135 (յոթանասուներկու հազար մեկ հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ: |