Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3.Հաստատել «Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2022 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: |