Հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը.
1․Ընդհանուր բնույթի հարցեր։ Մակագրված գրությունները սահմանված ժամկետում պատասխանելու և աշխատանքերն ըստ ժամանակացույցի իրականացնելու վերաբերյալ: Աշխատակիցների ընդահնուր ծանարբեռնվածության վերաբերյալ:
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր. - Հնարավորինս սեղմ ժամկետում շտկել գույքահարկի և հողի հարկի բաժայում առկա անհամապատասխանությունները: - Ձեռնամուխ լինել հարկերի հավաքման գործընթացին: - Տեղական տուրքերին վերաբերող վճարումները պահել ուշադրության կենտրոնում: - Տնտեսվարող սուբյեկտներին, ովքեր Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրությամբ պայմանավորված դադարեցրել են (զրկված են աշխատելու հնարավորությունից) գործունեությունը, դրա վերաբերյալ դիմումներ ներկայացնեն համայնքապետարանին: -Տնտեսվարող սուբյեկտենրին արտոնություն տալու համար օրենքով սահմանված կարգով նախապատրաստել ավագանու որոշման նախագիծ: |