Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 010-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Էդուարդ Վիլիամի Շատինյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 07-057-0317-0073 կադաստրային համարի 1022,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն ամբողջությամբ (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 27092022-07-0075 վկայական, տրված 2022 թվականի սեպտեմբերի 27-ին) փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով: 

Հաշվի առնելով այն, որ համաձայն Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի,  հնարավոր չէ փոխելու Էդուարդ Վիլիամի Շատինյանին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0317-0081 կադաստրային համարի 642,0 քառ.մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12102022-07-0138 վկայական, տրված 2022 թվականի հոկտեմբերի 12-ին), այլ գլխավոր հատակագիծը թույլ է տալիս փոխելու 07-057-0317-0080 կադաստրային համարի 380,0 քառ.մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12102022-07-0141 վկայական, տրված 2022 թվականի հոկտեմբերի 12-ին) և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացի Էդուարդ Վիլիամի Շատինյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և վերջինս իր ընտանիքի հետ ներկայումս չունի բնակվելու մշտական վայր և ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել համայնքի ղեկավարին, փոխելու քաղաքացի Էդուարդ Վիլիամի Շատինյանին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0317-0080 կադաստրային համարի 380,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner