Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի թիվ 17, Բանակի փողոցի թիվ 2, Բանակի փողոցի թիվ 2/1, Բանակի փողոցի թիվ 4 և Անտառային փողոցի թիվ 2 և Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեներում գտնվող գույքը՝ (նախկին հանրակացարանների շենքերը) վերագրանցվել են, համայնքի ավագանին որոշում է.

1.Համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող Ազատության փողոցի թիվ 17, Բանակի փողոցի թիվ 2, Բանակի փողոցի թիվ 2/1, Բանակի փողոցի թիվ 4 և Անտառային փողոցի թիվ 2 հասցեներում գտնվող բնակելի տները և Անտառային փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը՝ նախկին հանրակացարանները և համապատասխան հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրել՝ հետևյալ տարեկան վարձավճարի չափով՝

1)բնակելի տան յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ 200,0 (երկու հարյուր) դրամ,

2)հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ 50,0 (հիսուն) դրամ:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner