Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 30-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 12-ի «Ջրվեժ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին» N 7-Ն որոշումը: |