Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2018 թվականի ապրիլի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր Այգեգործական զանգվածի թիվ 5 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 106,4 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր Այգեգործական զանգվածի թիվ 5 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 106,4 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
|