Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2018 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 52-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի,
2) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 7-րդ տողում «Գործավար» բառը փոխարինել «Տնտեսվար» բառով:
|