Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2025
 թվականի   N 48-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Աշոտ Մոսկովի Մելքոնյանի (ծնված՝ 1959 թվականի սեպտեմբերի 2-ին) Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի  թիվ 21-23 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20102014-07-0066 վկայականը, տրված 2014 թվականի հոկտեմբերի 20-ին, «ԻՓԻ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 29-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024UCGTV5, մուտքագրված 2024 թվականի ապրիլի 8-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և  «ԻՓԻ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Աշոտ Մոսկովի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի թիվ 21-23 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2002 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 187,79 քառ.մետր, թրվ 2 ավտոտնակը 97,23 քառ․մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ ընդհանուր 220,01 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 3,53 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև առկա են ինքնակամ բացված թվով  երկու պատուհաններ։ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Աշոտ Մոսկովի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի  թիվ 21-23 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինքնակամ շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 


1.Աշոտ Մոսկովի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի  43-րդ փողոցի թիվ 21-23 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում 2002 թվականին ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 187,79 քառ.մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 97,23 քառ․մետր, թիվ 3 օժանդակ շինությունը՝ ընդհանուր 220,01 քառ.մետր, թիվ 4 պարիսպը՝ 3,53 քառ․մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված թվով երկու պատուհանները, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 225 501 (մեկ միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար հինգ հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը։

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մկրտչյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Աշոտ Մոսկովի Մելքոնյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2025թ. հունվարի  16
գ.Ջրվեժ