1.Անի Գառնիկի Կարապետյանին և Դանիել Հովհաննեսի Աթաջանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 8 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ գոյություն ունեցող բնակելի տան վերակառուցման՝ ընդլայնման, նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
4.Շինարարության թույլտվություն կտրամադրվի աշխատանքային նախագծում ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմանների առկայության դեպքում:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անի Գառնիկի Կարապետյանին և Դանիել Հովհաննեսի Աթաջանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: