 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թվականի N 49-Ա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի պահանջներով, որոշում եմ՝
1.Թույլատրել անհատ ձեռնարկատեր Բորիս Ջալավյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 6/12 հասցեում 2025 թվականին զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրատեսակների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ:
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2025թ. հունվարի 17
գ.Ջրվեժ