Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025
 թվականի   N 50-Ա

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով, որոշում եմ՝


1.Թույլատրել «Վրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, տնօրեն՝ Արման Միգրանյան, 2025 թվականին Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 41-րդ փողոցի թիվ 56 հասցեում զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների իրացմամբ, հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ժամը 24:00-ից հետո հանրային սննդի կազմակերպմամբ:

2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունը հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։  

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2025թ. հունվարի  17
գ.Ջրվեժ