ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2024 թվականի N 1358-Ա
ՆՈՏԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետի, որոշում եմ.
1.2024 թվականի մայիսի 10-ին նոտար Նունե Մարտունի Մանուչարյանի կողմից Ջրվեժ համայնքի և Տարոն Մհերի Անդրեասյանի, Լիլիթ Ռոբերտի Բաղդյանի և Ինեսա Արմենի Օհանջանյանի լիազորված անձ Արմեն Սամվելի Սամվելյանի միջև կնքված անշարժ գույքի ուղղակի վաճառքի պայմանագիրը (սեղանամատյանում գրանցված թիվ 3943 համարով) համարել լուծարված, քանի որ վերջինս Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեում պետական գրանցում չի ստացել՝ գրանցման ներկայացնելու ժամկետի բացթողմամբ պայմանավորված:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 31
գ.Ջրվեժ