 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2025 թվականի N 39-Ա
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի պահանջով, որոշում եմ․
1․Թույլատրել «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Պետրոսյան, տեղադրել արտաքին գովազդ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ դաշտի թիվ 5/34 և 5/35 հասցեներին հարակից տարածքում՝ 10 քառ.մետր մակերեսով:
2․Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում տնտեսվարող սուբյեկտին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2025թ. հունվարի 14
գ.Ջրվեժ