Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2022
 թվականի   N 1326-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Վաղարշակ Մնացականյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմում-բողոքը՝ Վաղարշակ Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի այգետարածք 5-րդ թաղամասի թիվ 20 հողամասին կից հողամասում Սարգիս Միրզոյանի կողմից ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու մասին: 
2022 թվականի նոյեմբերի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու հարցի քննության նպատակով:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը և հիմնավորումները.

Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի կողմից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի այգետարածք 5-րդ թաղամասի թիվ 20 հողամասին կից հողամասում Սարգիս Միրզոյանի կողմից ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու փաստի առթիվ 2022 թվականի նոյեմբերի 18-ին կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 10 արձանագրությունը և լուսանկարահանվել է տարածքը:
Համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30092022-07-0062 վկայականի՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 21 հասցեի բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Սարգիս Ստեփանի Միրզոյանին:
Համաձայն անշարժ գույքի սեփականության (օգտագործման) թիվ 2304088 վկայականի՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի այգետարածք 5-րդ թաղամասի թիվ 20 հասցեի հողամասը և այգետնակը սեփականության իրավունքով պատկանում է Վաղարշակ Թադևոսի Մնացականյանին:
Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի և Ջրվեժ համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանի կողմից 2022 թվականի նոյեմբերի 23-ին կազմված տեղազննության ակտի համաձայն՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 20 և թիվ 21 հասցեների միջև գտնվող տարածքում Սարգիս Ստեփանի Միրզոյանի կողմից ինքնակամ կառուցված հիմնասյուները վերջինիս կողմից ապամոնտաժվել են:

Վաղարշակ Մնացականյանի ներկայացուցիչ «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանի կողմից 2022 թվականի նոյեմբերի 23-ի էլեկտրոնային տարբերակով ներկայացված դիմումով խնդրել է՝ իր դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել, քանի որ դիմումի պահանջները կատարվել են: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի 2-րդ շենքի թիվ 30 հասցեի բնակիչ Սարգիս Ստեփանի Միրզոյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 5-րդ թաղամասի թիվ 21 հասցեի հողամասին կից տարածքում իր կողմից ինքնակամ կառուցված հիմնասյուները քանդել է և վարչական վարույթ հարուցելու դիմում ներկայացրած անձի կողմից ներկայացվել է դիմում՝ վարչական վարույթը կարճելու մասին: 
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.


1․Քաղաքացի Սարգիս Ստեփանի Միրզոյանի նկատմամբ 2022 թվականի նոյեմբերի 18-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Սարգիս Ստեփանի Միրզոյանին:
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Սարգիս Ստեփանի Միրզոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2022թ. նոյեմբերի  25
գ.Ջրվեժ