ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76 010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 սեպտեմբերի 2024 թվականի N 1184-Ա
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Սուրեն Ենոքի Պետրոսյանի (ծնված՝ 1955 թվականի հունվարի 20-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 8/2 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22082024-07-0017 վկայական, տրված 2024 թվականի օգոստոսի 22-ին, «ԵՐԻՑՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի մարտի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ԵՐԻՑՈՒԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սուրեն Ենոքի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 8/2 հասցեի հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 3 բնակելի տունը՝ ընդհանուր 103,64 քառ․մետր, թիվ 4, թիվ 5 օժանդակ շինությունները՝ ընդհանուր 109,87 քառ.մետր, թիվ 6 հավաբունը՝ 9,45 քառ.մետր, թիվ 7 սանհանգույցը՝ 2,07 քառ.մետր, թիվ 8, թիվ 9, թիվ 10 ծածկերը՝ ընդհանուր 51,45 քառ.մետր, թիվ 11 հարթակը՝ 3,44 քառ․մետր, թիվ 12 հենապատը՝ 2․22 քառ․մետր, թիվ 13, թիվ 14 և թիվ 15 պարիսպները՝ ընդհանուր 6,17 քառ.մետր արտաքին մակերեսներով։
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11 և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սուրեն Ենոքի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 8/2 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Սուրեն Ենոքի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 8/2 հասցեի տնամերձ հողամասում 2018 թվականին ինքնակամ կառուցված թիվ 3 բնակելի տունը՝ ընդհանուր 103,64 քառ․մետր, թիվ 4, թիվ 5 օժանդակ շինությունները՝ ընդհանուր 109,87 քառ.մետր, թիվ 6 հավաբունը՝ 9,45 քառ.մետր, թիվ 7 սանհանգույցը՝ 2,07 քառ.մետր, թիվ 8, թիվ 9, թիվ 10 ծածկերը՝ ընդհանուր 51,45 քառ.մետր, թիվ 11 հարթակը՝ 3,44 քառ․մետր, թիվ 12 հենապատը՝ 2․22 քառ․մետր, թիվ 13, թիվ 14 և թիվ 15 պարիսպները՝ ընդհանուր 6,17 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 687 502 (վեց հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր երկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սուրեն Ենոքի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
2024թ. սեպտեմբերի 09
գ.Ջրվեժ