Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2024
 թվականի   N 1187-Ա

ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Վարդան Վարուժանի Հովսեփյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի թիվ 18 հասցեի 07-057-0006-0023 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ 4՝ 53,25 քառ.մետր մակերեսով անասնաշենք, թիվ 7՝ 30,96 քառ.մետր մակերեսով ծածկի նշանակությունը բնակելի նշանակության շինության՝ բնակելի տան փոխադրելու համար (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 28102015-07-0006 վկայական, տրված 2015 թվականի հոկտեմբերի 28-ին):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով, որոշում եմ.


1. Սեփականության իրավունքով Վարդան Վարուժանի Հովսեփյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի թիվ 18 հասցեի՝ 07-057-0006-0023 կադաստրային համարի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա թիվ 4՝ 53,25  քառ.մետր մակերեսով անասնաշենքի, թիվ 7՝ 30,96 քառ.մետր մակերեսով ծածկի գործառնական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես բնակելի նպատակային նշանակության շինության՝ բնակելի տան:

2.Պարտավորեցնել Վարդան Վարուժանի Հովսեփյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ՝ Հուսիկ Գրիգորյանի վրա:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդան Վարուժանի Հովսեփյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2024թ. սեպտեմբերի  09
գ.Ջրվեժ