Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 նոյեմբերի 2022
 թվականի   N 1324-Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.


1.Արտյոմ Էդուարդի Պարունակյանին տալ օժանդակ շինության և քարե պարիսպի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Էկոլոգ այգեգործական ընկերության թիվ 42 հասցեի հողամասում։

2.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:

3.Պարտավորեցնել Արտյոմ Էդուարդի Պարունակյանին շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:    

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արտյոմ Էդուարդի Պարունակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2022թ. նոյեմբերի  25
գ.Ջրվեժ