Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2025
 թվականի   N 47-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ազատ Վրեժի Շահգելդյանի (ծնված՝ 1985 թվականի օգոստոսի 19-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել միավորելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի «Հ» թաղամաս Ազատության փողոց 20-րդ նրբանցք թիվ 8 և թիվ 10 հասցեների գույքերը, օրինականացնելու վերը նշված հողամասերում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2086654 և թիվ 2086655 վկայականներ, տրված 2006 թվականի սեպտեմբերի 19-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2022 թվականի մայիսի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2022PKLLJA, մուտքագրված 2022 թվականի հոկտեմբերի 26-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Ազատ Վրեժի Շահգելդյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի «Հ» թաղամասի Ազատության փողոցի 20-րդ նրբանցքի թիվ 8 և թիվ 10 հասցեների բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերում 2009 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 762,3 քառ.մետր, թիվ 2 թիվ օժանդակ շինություն-բաց պատշգամբը՝ ընդհանուր 65,9 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 12,4 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Ազատ Վրեժի Շահգելդյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի «Հ» թաղամասի Ազատության փողոցի 20-րդ նրբանցքի թիվ 8 և թիվ 10 հասցեների հողակտորներում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.


1.Ազատ Վրեժի Շահգելդյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի «Հ» թաղամասի Ազատության փողոցի 20-րդ նրբանցքի թիվ 8 և թիվ 10 հասցեների հողամասերը միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Ազատության փողոց, 20-րդ նրբանցք, թիվ 8-10:

2.Ազատ Վրեժի Շահգելդյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի 20-րդ նրբանցքի թիվ 8-10 հասցեի միավորված հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 762,3 քառ.մետր, թիվ 2 թիվ օժանդակ շինություն-բաց պատշգամբը՝ ընդհանուր 65,9 քառ.մետր և թիվ 3 պարիսպը՝ 12,4 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերը. 

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 1 874 293 (մեկ միլիոն ութ հարյուր յոթանասունչորս հազար երկու հարյուր իննսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ազատ Վրեժի Շահգելդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2025թ. հունվարի  16
գ.Ջրվեժ