Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ

 Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք, Մելքոնյան փողոց 76
010-684929, 060-535553 jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2023
 թվականի   N 1317-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ջրվեժի համայնքապետարան է դիմել քաղաքացի Սուրեն Նալբանդյանի (ծնված՝ 1948 թվականի մարտի 19-ին) և Արփի Գարաքանյանի (ծնված՝ 1950 թվականի օգոստոսի 18-ին) լիազոր ներկայացուցիչ Մինաս Կարապետի Արաբյանը (ծնված՝ 1968 թվականի հունիսի 13-ին)՝ Սուրեն Նալբանդյանին և Արփի Գարաքանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեի 2200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից կադաստրային քարտեզում որպես բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամաս արտացոլված 5,1 քառ.մետր մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոխելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված 2020 թվականի հունիսի 23-ին, «ԳԵՈԿԱԴ 55» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 23-ին տրամադրված հատակագիծ):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի պահանջով և հաշվի առնելով վերը նշվածը, որոշում եմ.


1. Սուրեն Նալբանդյանին և Արփի Գարաքանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 5-րդ փողոցի թիվ 13 հասցեի՝ 2200,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից կադաստրային քարտեզում որպես բնակավայրերի այլ հողամաս արտացոլված 5,1 քառ.մետր մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Պարտավորեցնել Սուրեն Նալբանդյանին և Արփի Գարաքանյանին՝ որոշումից բխող իրավունքները գրանցել անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

3.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Հուսիկ Գրիգորյանին` սույն որոշման առաջին կետում նշված հողի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սուրեն Նալբանդյանին և Արփի Գարաքանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

       ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`                                   ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

2023թ. նոյեմբերի  28
գ.Ջրվեժ