Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին» N 46-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 2-րդ կետի՝
ա. 2-րդ ենթակետում «Ղահրամանյան Նվեր» բառերը փոխարինել «Մարկոսյան Գոռ» բառերով,
բ.3-րդ ենթակետում «Սանթրոսյան Նորայր, Հայրապետյան Էլլա» բառերը փոխարինել «Մարգարյան Մետաքսյա, Մելքումյան Գայանե» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։