Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի հուլիսի 7-ի թիվ 5՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2021 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին:
2)Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
3)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4)«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
7)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
8)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
9) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: