Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է.
1.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին կետի առաջին ենթակետի «ա» պարբերությունում «340,218.1» թիվը փոխարինել «332,474.1» թվով, «բ» պարբերությունում «459,965.5» թիվը փոխարինել «452,221.5» թվով.
2)որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ, համաձայն NN 1-4 հավելվածների: