Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 20-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2019 թվականի N 20-Ն

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածը, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը, համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ Ջրվեժ համայնքի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար 2019 թվականի համար սահմանված աղբահանության վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ, դրանք սահմանելով`

1)առևտրի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով՝ 

ա. 20,0 քառ.մետր մակերեսից բարձր, մինչև 50,0 քառ.մետր մակերեսը ներառյալ, շինությունների համար՝ 50 %-ի չափով, բայց ոչ պակաս 1000 (մեկ հազար) դրամից,

բ. 50,0 քառ.մետր մակերեսից բարձր, մինչև 100,0 քառ.մետր մակերեսը ներառյալ, շինությունների համար՝ 70 %-ի չափով, բայց ոչ պակաս 1250 (մեկ հազար երկու հարյուր հիսուն) դրամից,

գ. 100,0 քառ.մետր մակերեսից բարձր շինությունների համար՝ 80 %-ի չափով, բայց ոչ պակաս 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամից,

2)հանրային սննդի ծառայություններ իրականացնող շինությունների մասով՝ 50 %-չափով:

2.Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում համայնքի ղեկավարին ուղղված անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի դիմումը՝ տեղական վճարի արտոնություն ստանալու մասին, որին կցվում են՝ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի պետական ռեգիստրի վկայականի պատճենները, շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը:

3.Սույն որոշումը տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 


Կողմ -10

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ

ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner