Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մարտի 31-ի N 1/փ-66 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հավանություն տալ քաղաքացի Վլադիմիր Արամի Խաչումյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0385-0044 կադաստրային համարի՝ 500,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորի փոխադրելուն:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: