Այսօր: Կիրակի, 3 Դեկտեմբերի 2023թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Հայտարարություն բնակարանաշինության բնագավառում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նաիրա Քոչարյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
05/09/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
29/09/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացինե´ր․

«Էլիտար Շին» ՍՊ ընկերությունը ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ունի բազմաբնակարան բարձրահարկ շենքերի բնակարանաշինության մեծ ծրագիր, որի իրականացման նպատակով որպես կառուցապատվող տարածք ընտրել է Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1, 6/6 և 6/8 հասցեներում /Բագրևանդ փողոցի հարևանությամբ/ գտնվող մոտ 15 500 քմ մակերես ունեցող հողամասերը, որոնք իրենց բոլոր անհրաժեշտ չափորոշիչներով նախընտրելի է ժամանակակից պահանջները բավարարող բնակելի առանձնացված թաղամաս կառուցելու համար։

Ծրագրի իրագործման համար կառուցապատման ենթակա հիշյալ տարածքներն ունեն հետևյալ անվիճելի առավելությունները, մասնավորապես.

1/ Կառուցապատման ենթակա տարածքներն ոչ միայն առանձնացված են, այլև ունեն նաև իր հարևան բոլոր տարածքների հետ հաղորդակցության լայն հնարավորություններ և ուղիներ / մուտքեր ու ելքեր/։

2/ Կառուցապատման ենթակա տարածքներն ունեն տրանսպորտային մեծ մատչելիություն, նշված տարածքների հարևանությամբ ցանկացած ուղությամբ անցնում են երթուղային տաքսիներ և ավտոբուսներ։

3/ Կառուցապատման ենթակա տարածքներում նախատեսվում է կառուցել 7-14 հարկայնության յուրահատուկ ճարտարապետական լուծումներով, բազմաֆունկցիոնալ շենքերով կառուցապատված թաղամաս, որտեղ նախատեսվում է առևտրի սրահներ, հանգստի գոտիներ, զրուցարաններ, խաղահրապարակներ, գեղեցիկ կանաչապատ տարածքներ։

Թաղամասը կոչվելու է ՛՛ԲԱԳՐԵՎԱՆԴ ՌԵԶԻԴԵՆՍ՛՛ /BAGREVAND RESIDENSE/, որի կառուցապատումը կատարվելու է 3 փուլով, տարածքները բաժանվելու են գոտիների, որպեսզի բնակեցված  և կառուցվող շենքերը չխանգարեն միմյանց բնականոն ընթացքին։

Շենքերը կառուցվելու են ե/բետոնյա միաձույլ հիմնակմաղքներով 2 ստորգետնյա և 7-14 վերգետնյա հարկայնությամբ ու 9 բալ երկրաշարժի սեյսմակայունությամբ։ Շենքերի արտաքին պատերը նախատեսված են բետոնյա բլոկներից՝ ջերմամեկուսիչ շերտով։ Արտաքինից երեսապատված են լինելու բնաքարով, ժամանակակից և որակյալ նյութերի համադրությամբ։

Մեքենաների կայանման խնդիրը լուծվում է ստորգետնյա կազմակերպված ավտոկայանատեղիների միջոցով, ինպես նաև առկա են լինելու վերգետնյա ավտոկայանատեղիներ։

Առաջին հարկերում նախատեսված են բնակչությանը սպասարկող և ծառայություններ մատուցող հաստատություններ՝ հասարակական նշանակության տարածքներ և այլն։

Նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել որակյալ, ժամանակակից, տնտեսապես ձեռնտու և օպտիմալ օգտագործվող բնակարաններ։

Միաժամանակ ներկայացնում եմ ծրագրի իրագործման 1-ին փուլի համառոտ նկարագրության պատկերը՝

  • Բաշխվելու է թվով 354 բնակարան՝ մակերեսները 35-80 քառ. մետր, և թվով 170 ավտոկայանատեղի
  • Շենքային համալիրի շինարարությունը մեկնարկել է 2023թ. ապրիլի 16-ին, իսկ ավարտը՝ մինչև 2026թվականը
  • Բնակարանները վաճառվում են կանխիկ փոխանցման եղանակով, հիփոթեքային վարկով /կանխավճար՝ 10%/, «Unibank»-ի միջոցով, ինչպես նաև տարաժամկետ վճարման հնարավորությամբ
  • Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը
  • Ներկայումս բնակարանի 1 քառ. մետրի արժեքը կազմում է՝ առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, գաջած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով՝ 390,000 - 460,000 ՀՀ դրամ՝  ներառյալ ԱԱՀ, իսկ ստորգետնյա ավտոկայանատեղի է 1 քառ. մետրը՝ 220,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ
  • Վաճառքի բացառիկ իրավունք` «DGA Realty» ՍՊԸ /հասցեն՝ Երևան քաղաք Չարենցի 7/1, հեռ՝ +374 99 50 10 20, +374 91 55 18 45, +374 91 55 18 46

 

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 12 հերթական նիստ 10․11․2023
Ավագանու թիվ 11 հերթական նիստ 12․10․2023
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 12․09․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner