Այսօր: Երկուշաբթի, 2 Դեկտեմբերի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մրցույթ` համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սոնա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/11/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/12/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր  Ա  Ր  ՈՒ Թ  Յ  ՈՒ  Ն

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ` Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

 

 

1. Թափուր պաշտոնի անվանումը՝

Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-7) 

Բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

- մասնակցում է համայնքի բյուջեի և դրանում առաջարկվող փոփոխությունների, բյուջեի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի եռամuյա հաղորդումների և տարեկան հաշվետվության նախագծերի կազմման, բյուջեի կատարման վերլուծության և ամփոփման,  ինչպես նաև բյուջեի կատարման համար անհրաժեշտ աշխատանքներին և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ բաժնի պետին,

- մասնակցում է համայնքային ենթակայության հիմնարկ - կազմակերպություններում իրականացվող ֆինանսական վերահսկողության, ինչպես նաև վերոնշյալ կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատման համար բաժնի կողմից տարվող անհրաժեշտ աշխատանքներին,

- մասնակցում է  համայնքային սեփականության գույքագրման աշխատանքներին:

- համակարգչային ծրագրի միջոցով վարում է համայնքապետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառման գրանցամատյանները,

-  կազմում է սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը,

- մասնակցում է ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվների ճանաչմանը, չափմանը, ապա ճանաչմանը՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին համապատասխան,

- մասնակցում է ընթացիկ և ոչ ընթացիկ պարտավորությունների հաշվառմանը՝ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին համապատասխան,

- մասնակցում է բաժնի կողմից իրականացվող աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման աշխատանքներին,

- որպես բարեվարքության հարցերով պատասխանատու՝ հանրային (համայնքային) ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն,

- մասնակցում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններին, հանրային (համայնքային) ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի մշակման աշխատանքներին.

- իրականացնում է հանրային (համայնքային) ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի վիճակագրություն։

Բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և հմտությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները՝

- ունի առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.

- ունի Հարկային օրենսգրքի, «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն,

- տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։ 

 

 

 

2.Թափուր պաշտոնի անվանումը՝

Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-8) 

Աշխատակազմի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

- իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթները ՔՍԳ-ում, Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման էլեկտրոնային համակարգի շահագործումը ՔՍԳ-ում և հանդիսանում է համակարգի պատասխանատուն,

- վարում է փաստաթղթերի տեղեկատվական համակարգի աշխատանքները, ապահովում դրանց հարմարավետ և արագ փնտրումը,

- իրականացնում է համայնքի բնակչության ազդարարումը,

- մասնակցում է համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորմանը և իրականացմանը, քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժերի ստեղծմանը և ապահովում այդ ուժերի պատրաստականությունը,

- մասնակցում է սեյսմիկ ռիսկը նվազեցնելու, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներին համայնքի տարածքում,

-մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով uահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպեu նաև ըuտ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիuարիատ ներկայացնելու համար,

-իր իրավասության սահմաններում մաuնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին, նախազորակոչային, զորակոչային տարիքի անձանց և պահեստազորայինների զինվորական հաշվառման իրականացման աշխատանքներին,

Աշխատակազմի առաջատար մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվող գիտելիքների և հմտությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները՝

- ունի առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.

- ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին», «Հանրագրերի մասին», «Զինապարտության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

- ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն,

- տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի։ 

Մրցույթը կկայանա 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 14:00-ին, Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեՙ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76, հեռախոս՝ 010-684929, 060-535553):

Փաստաթղթերի  ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ը, ժամը 18:00:

Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. 

- գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը).

- համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

- հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը. 

- հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.

- մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի.

- անձը հաստատող փաստաթղթ(եր)ի պատճենը.

- քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:

- Ներկայացվող փաստաթղթերի պատճեների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները։ Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում։

Փաստաթղթերը ընդունվում են Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76, հեռախոս՝ 010-684929, 060-535553 կամ քաղաք Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունում, հեռախոս՝ 0223-27301, ժամը 9:00-ից մինչև 18:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

 

Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 12 հերթական նիստ 07.11.2024
Ավագանու թիվ 11 հերթական նիստ 10.10.2024
Ավագանու թիվ 10 հերթական նիստ 10.09.2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner