Ջրվեժի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2021 թվականի նոյեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ կազմակերպվող Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի և 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։
Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարկված Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի և 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերի վերաբերյալ կարող են մինչև 2021 թվականի նոյեմբերի 17-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնել համացանցային կայքում (www.jrvezh.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (jrvezh.kotayq@mta.gov.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Ջրվեժի համայնքապետարան։
Հանրային քննարկումների բաց լսումները տեղի կունենան Ջրվեժ համայնքի Ջրվեժ բնակավայրում՝ 2021 թվականի նոյեմբերի 17-ին ժամը 16։00-ին, Ջրվեժի համայնքապետարանում, հասցեն՝ գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010-684-929, 091-644-929 հեռախոսահամարներով։