Համաձայն ՀՀ Կառավարության թիվ 22 նիստի արձանագրության, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդներին ցանկանում ենք իրազեկել՝ ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունքի մասին։