Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի ԹԻՎ 867-Ա ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1050-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով և հաշվի առնելով Գոռ Գագիկի Հակոբյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 7-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու և Ջրվեժ համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 1-ի N 633-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 867-Ա և սեպտեմբերի 20-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 1050-Ա որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները.

1)որոշումների 1-ին կետերում «մեկ հարկանի» բառերը փոխարինել «երկհարկանի» բառով:

2.Թույլատրել Գոռ Գագիկի Հակոբյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 51-րդ փողոցի թիվ 6 հասցեի հողամասում 2023 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 204 շինարարության թույլտվությամբ տրված նկուղային հարկով երկհարկանի առանձնատան, լողավազանի, տնտեսական շինության կառուցման և պարսպապատման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդանուշ Վիրաբի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner