Այսօր: Երկուշաբթի, 30 Մարտի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.03.20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ջրվեժ համայնքի սիրելի ազգաբնակչություն.Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ին ժամը 23:59-ը ներառյալ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու և վարակումների դեպքերը բացառելու համար կրկին հորդորում ենք մնալ տանը:Ձեր կողմից ցուցաբերված բարձր գիտակցության և ինքնամեկուսացման շնորհիվ դուք պաշտպանում եք ոչ միայն ձեզ, այլև ձեզ շրջապատող հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը: ... Մանրամասն
25.03.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

  • Մարտի 25-ից մինչև մարտի 31-ը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմը իր աշխատանքային գործունեությունը կծավալի հեռավար՝ առցանց եղանակով, բացառությամբ` համայնքի ղեկավարի, տեղակալի, վարչական ղեկավարների։
  • Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ապահովվելու է համայնքապետարանի գործառույթների անխափան իրականացումը։
  • Դիմումները, բողոքները, նամակները կարող եք ուղարկել jrvezh.kotayq@mta.gov.am էլեկտրոնային փոստով կամ մուտք գործելով համայնքապետարանի պաշտոնական կայք՝ www.jrvezh.am։
  • Հրատապ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  Ջրվեժ բնակավայր - 010-68-49-29 կամ 060-53-55-53, Ձորաղբյուր բնակավայր - 055-86-55-53 և Զովք բնակավայր - 055-87-55-53։
20.03.20 ՀԵՌԱՎԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի բնակիչներ․  Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումներով պայմանավորված տեղեկացնում ենք Ձեզ, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնած հնարավորությունների շնորհիվ չներկայանալով համայնքապետարան. • Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին, թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ:  • Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ:  • Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին:  • Ստանալ ... Մանրամասն
18.03.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ջրվեժ համայնքի սիրելի ազգաբնակչություն. Մեծ ցավով արձանագրում ենք, որ համաշխարհային այս աղետից անմասն չմնաց նաև Հայաստանը: Կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ է, ոպեսզի պահպանենք տարբեր գերատեսչությունների կողմից ամենօրյա հնչեցվող խորհուրդներն ու հորդորները, ցուցաբերենք գիտակցության բարձր մակարդակ ու հավատ առ Աստված և վաղվա լավ օրվա հանդեպ: Հանրապետության մակարդակով կորոնավիրուսի վարակի բերովի դեպքերով պայմանավորված Ջրվեժ համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 17-ի թիվ 160-Ա որոշմամբ ստեղծվել է միջոցառումների համակարգման շտաբ և արագ արձագանքման թիմ:Եվս մեկ անգամ խնդրում ու հորդորում ենք՝ նախանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ինքնամեկուսանալ և տեղյակ պահել արագ արձագանքման ... Մանրամասն
17.03.20 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ
Ամեն տարի մարտի 17-ին նշվում է Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը (World Day of Social Work)։ Սոցիալական ծառայության բնագավառի հարգելի աշխատակիցներ, ձեր գործի անմնացորդ նվիրյալներ.Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ։ Համաշխարհային գլոբալիզացիայի պայմաններում ավելի ու ավելի է կարևորվում ու արժևորվում ձեր աշխատանքը, քանզի դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ:Ձեր խնամքի, հոգածության և աջակցությունների կարիքն ունեն Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի վետերանները, զոհվածների ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, ծնողազուրկներն ու բազմազավակ ընտանիքները, տարեցներն ու, ընդհանրապես, աջակցության կարիք ունեցող մարդիկ։Տոնական ... Մանրամասն
16.03.20 ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ-ԽՆԴՐԱՆՔ !
ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉ-ԽՆԴՐԱՆՔ !Հարգելի համագյուղացիներԵլնելով նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակից եւ հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարեւորելով յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը և պատասխանատվությունը՝ խնդրում, պահանջում եւ կոչ ենք անում✅ Տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սեփական անվտանգության, հիգիենիկ, ախտահանիչ միջոցառումների իրականացումը✅Միմյանց հետ շփվելիս խստորեն պահպանել արդեն բոլորիս հայտնի սանիտարա-հիգիենիկ կանոնները /ձեռքով չբարևել, չհամբուրվել, միմյանցից պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն և այլ /✅զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ... Մանրամասն
08.03.20 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի՜ կանայք և աղջիկներ. Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։ Լիահույս եմ և առավել քան համոզված, որ իրենց նուրբ ձեռքերով ձնծաղիկներ գրկած թոռնիկների, շնորհավորական տողեր շարադրող աշակերտների, ջերմ ու ամուր գրկող եղբայրների և զավակների, ձյունաթույր լեռներն աչալրջորեն հսկող զինվորների կողմից գրված նամակների և, իհարկե՛, անակնկալ մատուցող ամուսինների պակաս չեք ունենալու:Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը ազգային, պետական-հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների դաստիարակության գործում: Գարնանային այս գեղեցիկ տոնը հաճելի առիթ է մեծարման ու սիրո խոսքեր հղելու մեր մայրերին, քույրերին ու կանանց։Մաղթում եմ, որ ձեր ընտանիքներում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 13.03.2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 17.02.2020
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական նիստ 15.01. 2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner