Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 664-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2019 թվականի N 664-Ա

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԱՅԳԵՏԱՐԱԾՔԻ 10-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ալբերտ Քերոբի Ալբերտյանը (ծնված՝ 1949 թվականի դեկտեմբերի 16-ին) սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր Այգետարածքի 10-րդ թաղամասի թիվ 2/1 հասցեում գտնվող հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից փոխելու բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի և հողամասում կառուցված թիվ 1 սպասարկման օբյեկտի գործառական նշանակությունը բնակելի տան սահմանելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23082016-07-0015, տրված 2016 թվականի օգոստոսի 23-ին):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով և հիմք ընդունելով Ձորաղբյուր համայնքի ավագանու 2012 թվականի հուլիսի 2-ի թիվ 19-Ն որոշումը, որոշում եմ.

1.Ալբերտ Քերոբի Ալբերտյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր Այգետարածքի 10-րդ թաղամասի թիվ 2/1 հասցեում գտնվող 52,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:

2.Ալբերտ Քերոբի Ալբերտյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր Այգետարածք 10-րդ թաղամաս թիվ 2/1 հասցեում գտնվող 119,8 քառ.մետր մակերեսով թիվ 1 սպասարկման օբյեկտի գործառական նշանակությունը, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես բնակելի տուն:

3.Պարտավորեցնել Ալբերտ Քերոբի Ալբերտյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

4.Աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանին` սույն որոշման առաջին կետում նշված հողի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner