Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Լուսինե Հակոբի Պետիկյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 8-րդ թաղամասի թիվ 11 հասցեի հողամասում թույլատրել քանդելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07062018-07-0046 վկայականում նշված 46,0 քառ.մետր մակերեսով թիվ 1 այգետնակը:
2.Քաղաքացի Լուսինե Հակոբի Պետիկյանին տալ կիսանկուղային հարկով մեկ հարկանի բնակելի տան, օժանդակ շինության, լողավազանի կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 8-րդ թաղամասի թիվ 11 հասցեի հողամասում։
3.Պարտավորեցնել Լուսինե Հակոբի Պետիկյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի: