Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Տիգրան Էդուարդի Սամվելյանի (ծնված՝ 1967 թվականի հոկտեմբերի 12-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգեգործական զանգվածի 7-րդ թաղամասի թիվ 5 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված պարիսպը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03092013-07-0010 վկայական, տրված 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արմեն Դավթյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Տիգրան Էդուարդի Սամվելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգեգործական զանգվածի 7-րդ թաղամասի թիվ 5 հասցեի հողամասում 2010 թվականին ինքնակամ կառուցվել է պարիսպ՝ 2,81 քառ.մետր մակերեսով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Տիգրան Էդուարդի Սամվելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգեգործական զանգվածի 7-րդ թաղամասի թիվ 5 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված պարիսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, պարիսպը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1.Տիգրան Էդուարդի Սամվելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգեգործական զանգվածի 7-րդ թաղամասի թիվ 5 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված պարիսպը համարել օրինական:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 4 384 (չորս հազար երեք հարյուր ութսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Լևոն Մխիթարյանի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Էդուարդի Սամվելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: