Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.«ՎԻՍՏԱ ՌԵԶՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տնօրեն Դավիթ Ռոբերտի Շանոյան, սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 15 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ թվով երկու երկհարկանի բնակելի տների, լողավազանների և խորդանոցների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Կառուցապատման հետագա գործառույթներն անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով՝ ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:
3.Կառուցվող շենքերի և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների իրականացումը կատարվում են բացառապես կառուցապատողի միջոցների հաշվին:
4.Շինարարության թույլտվություն կտրամադրվի աշխատանքային նախագծում ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմանների առկայության դեպքում:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ՎԻՍՏԱ ՌԵԶՈՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Դավիթ Ռոբերտի Շանոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: