Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 90-Ա որոշումը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 25-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 168-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1. ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, տալ թվով 8 մենատների և մանսարդային հարկով երկու եռահարկ շենքերի կառուցման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի թիվ 36 հասցեի տնամերձ հողամասում»։
2. Թույլատրել «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, շարունակելու սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 49-րդ փողոցի թիվ 36 հասցեի տնամերձ հողամասում 2020 թվականի մարտի 25-ի թիվ 22 շինարարության թույլտվությամբ տրված թվով 8 մենատների և մանսարդային հարկով երկու եռահարկ շենքերի կառուցման կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: