Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասի, 2191 հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Արմենակ և Աբրահամ Մարգարյանները սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 12-րդ փողոցի 2-րդ փակուղու թիվ 1 հասցեի բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ իրականացնում են շինարարական աշխատանքներ և կառուցում բնակելի տուն, որոշում եմ.
1.Քաղաքացի Արմենակ և Աբրահամ Մարգարյաններին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Արմենակ և Աբրահամ Մարգարյաններին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:
3.Պարտավորեցնել Արմենակ և Աբրահամ Մարգարյաններին, դադարեցնել շինարարական աշխատանքները՝ մինչև համապատասխան նախագծային փաստաթղթեր ներկայացնելը և շինարարության թույլտվություն ստանալը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Արմենակ և Աբրահամ Մարգարյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: