Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



19 հուլիսի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հոսսեին Շադի Ղարամալեկի Յուսեֆի (ծնված՝ 1962 թվականի օգոստոսի 23-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 07062013-07-0037 վկայական, տրված 2013 թվականի հունիսի 7-ին, «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի հուլիսի 8-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և «ՍՎ ՉԱՓԱԳՐՈՒՄ» ՍՊԸ-ի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Հոսսեին Շադի Ղարամալեկի Յուսեֆը սեփականության իրավունքով իրեն Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում 2011-2015 թվականներին ինքնակամ կառուցել է թիվ 2 ջրավազանը՝ 9,13 քառ.մետր, թիվ 3 աստիճանահարթակը՝ 12,9 քառ.մետր, թիվ 4 և թիվ 5 ծածակարանները՝ 7,15 քառ.մետր և 9,0 քառ.մետր, թիվ 6 սանհանգույցը՝ 3,54 քառ.մետր, թիվ 7 պարիսպը՝ 5,15 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացել է հինգ պատուհան:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1, 10, 11, 13, 18-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Հոսսեին Շադի Ղարամալեկի Յուսեֆին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների և ինքնակամ բացված պատուհանների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները և պատուհանները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Հոսսեին Շադի Ղարամալեկի Յուսեֆին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 24 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված ջրավազանը՝ 9,13 քառ.մետր, աստիճանահարթակը՝ 12,9 քառ.մետր, ծածակարանները՝ 7,15 քառ.մետր և 9,0 քառ.մետր, սանհանգույցը՝ 3,54 քառ.մետր, պարիսպը՝ 5,15 քառ.մետր արտաքին մակերեսներով, ինչպես նաև ինքնակամ բացված հինգ պատուհանը, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105221213 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 86 118 (ութսունվեց հազար մեկ հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա: 

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հոսսեին Շադի Ղարամալեկի Յուսեֆին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner