Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



03 օգոստոսի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Գագիկ Տիգրանի Աբաջյանի (ծնված՝ 1988 թվականի հոկտեմբերի 13-ին) և Տաթևիկ Արթուրի Հովհաննիսյանի (ծնված՝ 1992 թվականի դեկտեմբերի 16-ին) դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18062019-07-0091 վկայական, տրված 2019 թվականի հունիսի 18-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի հուլիսի 20-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Գագիկ Տիգրանի Աբաջյանին և Տաթևիկ Արթուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողակտորում 2020 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 այգետնակը՝ 96,15 քառ.մետր, թիվ 2 օժանդակ շինությունը և ծածկը՝ 19,35 քառ.մետր, թիվ 3 բաց պատշգամբըև ծածկը՝ 63,28 քառ.մետր և թիվ 4 ջրավազանը՝ 6,74 քառ.մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Գագիկ Տիգրանի Աբաջյանին և Տաթևիկ Արթուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 8 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Գագիկ Տիգրանի Աբաջյանին և Տաթևիկ Արթուրի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 8 հասցեի այգեգործական հողակտորում ինքնակամ կառուցված  թիվ 1 այգետնակը՝ 96,15 քառ.մետր, թիվ 2 օժանդակ շինությունը և ծածկը՝ 19,35 քառ.մետր, թիվ 3 բաց պատշգամբըև ծածկը՝ 63,28 քառ.մետր և թիվ 4 ջրավազանը՝ 6,74 քառ.մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 389 408 (երեք հարյուր ութսունինը հազար չորս հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը. 

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գագիկ Տիգրանի Աբաջյանին և Տաթևիկ Արթուրի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner