Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Մհեր Սարգսի Առաքելյանի (ծնված՝ 1953 թվականի հոկտեմբերի 26-ին), Գրետա Գուրգենի Առաքելյանի (ծնված՝ 1962 թվականի մարտի 30-ին), Հասմիկ Մհերի Առաքելյանի (ծնված՝ 1981 թվականի հունիսի 1-ին), Սարգիս Մհերի Առաքելյանի (ծնված՝ 1983 թվականի փետրվարի 21-ին) և Դավիթ Մհերի Առաքելյանի (ծնված՝ 1987 թվականի հոկտեմբերի 6-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն են հայտնել օրինականացնել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0031-0010 կադաստրային համարի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 520097 վկայական, տրված 2003 թվականի մարտի 25-ին, անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից 2024 թվականի մարտի 15-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը, ինքնակամ կառույցը Կադաստրի կոմիտեում հաշվառված լինելու փաստը հավաստող ծածկագիր՝ 2024FHZTFR, մուտքագրված 2024 թվականի մարտի 17-ին):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Էդվարդ Միլիտոսյանի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Մհեր Սարգսի Առաքելյանին, Գրետա Գուրգենի Առաքելյանին, Հասմիկ, Սարգիս և Դավիթ Մհերի Առաքելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0031-0010 կադաստրային համարի հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տունը՝ ընդհանուր 178,1 քառ․մետր արտաքին մակերեսով։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Մհեր Սարգսի Առաքելյանին, Գրետա Գուրգենի Առաքելյանին, Հասմիկ, Սարգիս և Դավիթ Մհերի Առաքելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0031-0010 կադաստրային համարի հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, բնակելի տունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Մհեր Սարգսի Առաքելյանին, Գրետա Գուրգենի Առաքելյանին, Հասմիկ, Սարգիս և Դավիթ Մհերի Առաքելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Զովք գյուղի 07-030-0031-0010 կադաստրային համարի հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 2: 

2.Մհեր Սարգսի Առաքելյանին, Գրետա Գուրգենի Առաքելյանին, Հասմիկ, Սարգիս և Դավիթ Մհերի Առաքելյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 5-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեի տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 բնակելի տունը՝ 178,1 քառ․մետր արտաքին մակերեսով, համարել օրինական:

3.Սահմանել, որ հողամասի սեփականատերերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի 900105214218 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 215 323 (երկու հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր քսաներեք) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մհեր Սարգսի Առաքելյանին, Գրետա Գուրգենի Առաքելյանին, Հասմիկ, Սարգիս և Դավիթ Մհերի Առաքելյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner