Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հաշվի առնելով Մարատ Զաքարի Գրիգորյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 26-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» թիվ 784-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1)որոշման 1-ին կետում «խանութի վերակառուցման» բառերից հետո լրացնել «և երկրորդ հարկում բնակելի տան կառուցման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: