Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50 և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Ռուբեն Վաչագանի Խաչատրյանի լիազոր անձ Գոհար Արմենակի Եղիազարյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Ռուբեն Վաչագանի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 17-րդ փողոց, թիվ 8 հասցեի՝ 1000,0 քառ.մետր և մարզ Կոտայք, համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 17-րդ փողոց, թիվ 10 հասցեի՝ 1330,0 քառ.մետր մակերեսներով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Զովք, 17-րդ փողոց, թիվ 8-10։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Ռուբեն Վաչագանի Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: